Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն Լա Լիգայի 24-րդ տուրում կայացած «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում կրկին աչքի ընկավ կոպիտ խաղով:
38-րդ րոպեին պորտուգալացին իր խաղակոշիկի հետքը թողեց հակառակորդի արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Դոմինգեսի մեջքին:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ պորտուգալացին մի քանի ծանր հարված հասցրեց խոտածածկին գտնվող Խավյեր Կասկերոյին՝ «Խետաֆե»-ի դեմ խաղում:








































