Հավայան կղզիներում Հոնոլուլուից շիկահեր աղջիկը ոչ միայն համարձակվել է մոտենալ մարդկանց վրա հարձակվող մեծ, սպիտակ շնաձկանը, այլև բռնել նրա լողակը ու նրա հետ լողալ:
Օուշեն Ռամսին՝ կենդանիների իրավունքների պաշտպանը, այդ կերպ փորձել է մարդկանց ուշադրությունը գրավել այն հարցի շուրջ, որ այս տեսակի շնաձկները գտնվում են ոչնչացման եզրին:
Ինչպես ավելի ուշ պատմել է աղջիկը, ինքը նախ՝ սկսել է շնաձկանը զուգահեռ լողալ, հետո հանգիստ մոտեցել է նրան ու շոյել վտանգավոր կաթնասունին՝ հայտնում է Mail on Sunday-ն:
Զարմանալի փորձը նկարահանվել է տեսախցիկով, ընդ որում՝ կենդանուն չանհանգստացնելու համար նա լողացել է առանց թթվածնի բալոնի:
Այս տեսակի շնաձկները հայտնի են իրենց հսկայական չափերով՝ նրանց երկարությունը հասնում է 6 մետրի, իսկ քաշը՝ մինչև 2 տոննայի:
Նրանք համարվում են ամենավտանգավոր ծովային կաթնասունները: Որպես կանոն, նրանք սնվում են ձկներով, սակայն երբեմն հարձակվում են նաև մարդկանց վրա:









































