Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ քարտուղար, գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, տեղեկացրեց, որ ԱՊՀ դիտորդները վաղ առավոտյան ուղևորվել են ընտրատեղամասեր՝ ներկա գտնվելու տեղամասերի բացմանը և քվեարկությունը սկսվելուն։ «Իմ ընտրատեղամասը թիվ 6-րդն է։ Ես և իմ գործընկերները զրուցել ենք ընտրատեղամասերի հանձնաժողովների ղեկավարների, ընտրատեղամասերում ներկա գտնվող դիտորդների հետ։ Առայժմ ընտրական գործընթացն ընթանում է բնականոն հունով, մարդիկ հանգիստ գալիս են, իրենց անունները գտնում ընտրացուցակներում։ Ինչ-որ բողոքներ, դգոհություններ չենք հայտնաբերել։
Ավելին, երբ շփվում էինք մեր գործընկերների հետ ուրիշ դիտորդական առաքելություններից, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ-ից, նրանք ևս դրական տպավորություն ունեն ընտրարշավի ընթացքից։ Հուսով ենք, որ ընտրությունները կանցնեն հանգիստ և կավարտվեն լավատեսական նոտայով։
– Դուք ունե՞ք մշակված սխեմա՝ արձագանքելու սադրանքներին և ստացվող բողոքներին։
– Այո, իհարկե, մենք անպայման ֆիքսում ենք ստացվող դիտողություններն ու բողոքները, դրանք ընդհանրացնում ենք և հետո զեկուցելու ենք ՀՀ ԿԸՀ-ին, որպեսզի մեջոցներ ձեռնարկվեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններ են: 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվական (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվական (Սերժ Սարգսյան):









































