Մյունխենի «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն գնահատել է Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության հավանականությունը:
«Ես հանգստությամբ եմ վերաբերվում նման լուրերին: Վստահեցնում եմ, որ «Բավարիա»-ն չի պատրաստվում բանակցություններ վարել «Բորուսիա»-ի հետ Լևանդովսկու տեղափոխության համար»,– Ռումենիգեի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Լևանդովսկու տրանսֆերի համար «Բավարիա»-ն կարող էր վճարել 30 մլն եվրո: Նաև չէր բացառվում, որ կարող էր տեղի ունենալ Գոնես-Լևանդովսկի փոխանակություն:
Հիշեցնենք նաև, որ 2012 թվականի վերջին տեղեկություն էր հայտնվել, որ Լևանդովսկին ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:







































