Մալաթիա-Սեբաստիա 8/22 և 8/23 ընտրատեղամասերի մոտ ընտրողները ընտրատեղամաս են մտնում միայն ցուցակագրվելուց հետո: Ընտրատեղամասերից մի քանի մետր հեռավորության վրա՝ ավտոմեքենաներում, ընտրողներին ցուցակների մեջ նշում են, այնուհետև ճանապարհում դեպի ընտրատեղամաս: Ակտիվիստ տարեց տղամարդկանցից մեկին անընդհատ նոր ցուցակներ են բերում նոր ընտրողների համար:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրին հանձնաժողովի նախագահները, որևէ խնդիր այս ընտրատեղամասերում չի առաջացել, սակայն խնդիրը ոչ թե ընտրատեղամասում է, այլ ընտրատեղամասերից դուրս:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ընտրողներին մինչ ընտրատեղամս մտնելը ցուցակագրում։ Թիվ 8/23 ընտրատեղամասից դուրս գալուց ընտրողներից մեկն ասաց՝ գնանք տեղեկացնենք, որ արդեն ընտրել ենք:









































