Բանգլադեշի խորհրդարանը ուղղումներ է մտցրել ռազմական հանցագործությունների վերաբերյալ օրենքում, որոնք թույլ են տալիս դատական կարգով վիճարկել ցանկացած դատավճիռ: Փոփոխությունները, որոնք պահանջում էին ցուցարարները, կարող են հանգեցնել այն բանին, որ դատական ատյանը ավելի խիստ դատավճիռներ կկարդա,- հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բանգլադեշի մայրաքաղաքում չեն դադարել բողոքի ցույցերը, որի մասնակիցները մահապատիժ էին պահանջում երկրի գլխավոր իսլամական կուսակցության (Ջամաթ-ի-Իսլամ Բանգլադեշ) առաջնորդ Աբդուլահ Քադեր Մոլայի համար:









































