Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտնվել է Թուրինի «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում: A Bola-ի տեղեկացմամբ՝ «ծեր սինյորա»-ն մոտ ժամանակներս կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: Հաղորդվում է, որ արգենտինացու իրավունքերի դիմաց «բյանկոներիներ»-ը պատրաստ են վճարել 30 մլն եվրո:
Նշենք, ոչ Իգուաինը երկար ժամանակ դժգոհում է «արքայական ակումբ»-ում ունեցած քիչ խաղաժամանակի պատճառով: Հետևաբար՝ Գոնսալոյի տրանսֆերի վաճառքի հավանականությունը բավականին բարձր է:









































