ԱՄՆ Օնկոլոգիական կենտրոնի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ առնվազն շաբաթը մեկ անգամ լավ տապակած սնունդ օգտագործելը 30-70 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման և զարգացման հավանականությունը:
Հայտնի է, որ սնունդը լավ տապակելու դեպքում ձևավորվում են կանցերոգեններ, ալդեհիդներ և այլ միացություններ, որոնք շատ վատ են անդրադառնում առողջության վրա: Մինչև այժմ գիտնականներին հայտնի չէր՝ որքանով են դրանք բարձրացնում ուռուցքի առաջացման հավանականությունը:








































