Պոռնոդերասանուհին դարձել է համալսարանի դասախոս: Իլինոյսի համալսարանը Էնի Սպրինքլին վարձել է սեքսի արվեստի և օրգազմի մասին դասախոսությունների ընթերցման համար: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում պոռնոդերասանուհին դասախոսություններ կկարդա, որոնց ժամանակ կպատմի իր մասնագիտության, պոռնոֆիլմերում փորձի մասին: Դասախոսությունների ընթացքում կխոսվի նաև գինեկոլոգների և ուրոլոգների բժշկական անվճար ծառայությունների մասին, ինչպես նաև կցուցադրվի «Էննի Սպրինքլի օրգազմի հրաշալի աշխարհը» ֆիլմը:
Ավելի վաղ պոռնոդերասանուհին սեռական դաստիարակության դասընթացներ է անցկացրել դպրոցներում: Այժմ նա հրավերներ ունի ԱՄՆ-ի մի շարք համալսարանների կողմից:











































