Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հայաստանի պատասխանը «Չեմբերլենին»

Եվ այսպես, ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքի վերաբերյալ տարեկան զեկույցի ֆոնին, որտեղ նշվում է, որ Սերժ Սարգսյանը 2008 թվականին նախագահ է դարձել նշանակալիորեն կեղծված ընտրության արդյունքում, Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ խոսքը 2010 թվականի օգոստոսին Հայաստանում կնքված համաձայնագրի մասին է, որով Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանների տեղակայման ժամկետը 25-ից դառնում է 49 տարի: Դրանից բացի, Ռուսաստանն այդ համաձայնագրով ստանձնում է Հայաստանի անվտանգության ապահովման գործում ներգրավված լինելու լիազորություն: Դժվար է ասել, թե որքանով են այդ երկու իրադարձություններն ընդամենը համընկել ժամանակային հաջորդականության տեսանկյունից: Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում: Դրանք չեն լինում կյանքում ընդհանրապես: Պարզապես շատ հաճախ մենք չենք հասկանում ինչ որ բաներ, մինչ կանգնում ենք կոնկրետ փաստերի, կատարված իրողությունների առաջ:

Եվ այդ իրողությունը բնորոշ է Հայաստանի անկախ պետականության, այսպես ասած երրորդ հանրապետության ամբողջ ընթացքին: Մենք միշտ կանգնում ենք փաստերի առաջ: Թերևս մի անգամ է միայն, որ մենք ինքներս, այսինքն մեր հասարակությունը այլոց ենք դրել փաստի առաջ` Ղարաբաղի պատերազմի ընթացքում, մեր հաղթանակով: Դրանից հետո այլք են մեզ միշտ կանգնեցրել փաստի առաջ` թե արտաքին, թե ներքին վերնախավերը: Ու մեր հասարակության վարքագիծը նորանկախ Հայաստանի շրջանում, թերևս բնորոշվում է հենց այդ պոստֆակտում իրողությամբ: Այսինքն, առավելապես վազք փաստերի հետևից, ծայրահեղ դեպքում փաստերին հարմարվելու հատկանիշների և ռեսուրսների փնտրտուք:

Հայաստանի ներկայիս ժամանակաշրջանի առանձնահատկությունն այն է, որ հասարակության մի զգալի մաս սկսել է ոչ թե վազել փաստերի հետևից, այլ փորձում է ինքը փաստի առաջ կանգնեցնել թե արտաքին, թե ներքին վերնախավերին: Այդ բանն առայժմ շատ դժվարությամբ է ստացվում, հաճախ չի էլ ստացվում և հարկ է լինում բավարարվել բարոյական հաղթանակով և հույսով, որ հաջորդ հաղթանակը ֆիզիկական է լինելու: Իսկ մինչ հասարակության մեջ տեղի են ունենում այդ պրոցեսները, քաղաքական շարժերն ակտիվորեն առաջ են գնում, ինչն էլ արձանագրվում է տվյալ պարագայում ԱՄՆ զեկույցի և Հայաստանի խորհրդարանի վավերացման տեսքով: Նկատելի է, որ արևմտյան ցանկացած կոշտության դեպքում Հայաստանի իշխանությունը պռոռուսական ընդգծված ժեստ է կատարում: Եվ հայ-ռուսական համաձայնագիրը գուցե հենց դրա համար էլ պահվում էր օգոստոսից մինչև հիմա, չէին շտապում վավերացնել, «Չեմբեռլենին» պատասխան ունենալու համար: Իրականում այդ պատասխանը Հայաստանի հասարակությանն է տրված, որին հերթական անգամ կանգնեցնում են փաստի առաջ` որևէ մեկը թող հույս չունենա, որ արևմտյան գնահատականները կարող են Հայաստանի իշխանությանը ստիպել էական զիջումներ կատարել ժողովրդավարության և իրավունքի հարցում:

Այդ բանը կարող է ստիպել միայն հասարակությունը, մեր հասարակությունը: Հայաստանի իշխանությունը միայն Հայաստանի հասարակությանն է, որ այսօր պատասխան չունի տալու: Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը տա հարցը, հարցապնդման գործում լինի հետևողական և հնարավորինս ամբողջական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում