ԱՄՆ-ը կկարողանա անհրաժեշտության դեպքում շրջանցել С-300 հակահրթիռային համալիրները, որոնք Ռուսաստանը մտադիր է մատակարարել Իրանին: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այդ գործարքը 6 տարի հետաձգվել է: Մենք նախկինի պես դրա դեմ ենք, առավել ևս, որ շարունակվում են բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ»,- ասել է Օբաման:
«Սակայն մենք նկատի ենք առնում այդ հեռանկարը: Մեր պաշտպանական բյուջեն 600 մլրդ դոլարից քիչ ավելի է, նրանցը (Իրանինը)՝ 17 մլրդ դոլարից քիչ ավելի: Նույնիսկ եթե նրանք որոշ զենիթահրթիռային համալիրներ ստանան, եթե մեզ պետք լինի՝ մենք կկարողանանք դրանք շրջանցել»,- ասել է Օբաման: