Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հուսահատության զգացողությունը, որը նպաստում է ինքնասպանության մասին մտքերին, անքնության և գիշերային սարսափների պատճառ է դառնում, հայտնում է ivona.bigmir.net-ը:
Բժիշկները նշում են, որ անքնությունն և գիշերային սարսափներն ինքնասպանների համար ռիսկի գործոն են:
Հետազոտության համար օգտագործվել են հոգեչափական թեստեր՝ օբյեկտիվորեն գնահատելու համար ստացիոնար, ամբուլատոր կամ շտապ բուժում ստացող 50 դեպրեսիվ հիվանդի կարգավիճակը: Մասնակիցների տարիքը տատանվել է 20-84-ի սահմանում, 72%-ը կանայք են եղել: Մասնակիցների 56%-ը նախկինում գոնե մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել:
Պարզվել է, որ մասնակիցներն ունեցել են անքնության չափավոր նախանշաններ: Հիվանդների մոտ քնել չկարողանալն առաջացրել է հուսահատության զգացում, որը և հանգեցրել է ինքնասպանության մասին կպչուն մտքերի:
Հեղինակները ենթադրում են, որ քնի նկատմամբ հատուկ վերաբերմունքի իրենց բացահայտումը կարող է նոր ուղղություններ ի հայտ բերել ինքնասպանների պրոֆիլակտիկայի հարցերով մասնագետների աշխատանքում:









































