Football Italia-ն տեղեկացնում է, որ «Պեսկարա»-ի 20-ամյա կիսապաշտպան Խուան Ֆերնանդո Կինտերոյի ծառայություններով հետաքրքրվում են միլանյան ակումբները` «Ինտեր»-ն ու «Միլան»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն:
Կինտերոն վերջին շրջանում տպավորիչ խաղ է ցուցադրում Ա Սերիայում, հաջող է հանդես եկել Հվ. Ամերիկայի երիտասարդական առաջնությունում` ճանաչվելով մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող:
Կոլումբիացի տաղանդի տրանսֆերը գնահատվում է 8 մլն եվրո:






































