«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կպայքարի «սկուդետտո»-ի համար:
«Մենք չենք կարող վերադարձնել անյցալն ու ուղղել սխալները: Սակայն ներկայումս մենք վստահորեն առաջ ենք քայլում: Այս տարի մենք 7 հանդիպում ենք անցկացրել` 5 անգամ հաղթանակ գրանցել և 2 անգամ` ոչ-ոքի:
Մեր թիմում ընդգրել ենք երիտասարդ ֆուտբոլիստների, որնցից մեծ մասը իտալացիներ են: Առաջիկա մրցաշրջանում պատրաստ կլինենք պայքարելու «սկուդետտո»-ն նվաճելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:








































