Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական կազմի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Երկրպագուները պատասխանել են հարցին, թե ու՞մ կընդգրկեին հիմնական կազմում վնասվածք ստացած ֆուտբոլիստների` Գարեթ Բեյլի և Լուկա Մոդրիչի փոխարեն:
Հարցման արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլասերները նախընտրում է 4-4-2 սխեման և «Ռեալ»-ի հիմնական կազմում կիսապաշպանության գծում ցանկանում են տեսնել Իսկոյին, Իլյարամենդիին, Կրոսին և Խամես Ռոդրիգեսին: Հարձակման գծում նրան կընդգրկեին Քրիշտիանու Ռոնալդուին և Կարիմ Բենզեմային:
Հիշեցնենք, որ հերթական դերբին կայանալու է ապրիլի 22-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:










































