Համացանցում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է աղջիկն արձագանքել Առյուծ արքայի մահվանը։ «Առյուծ արքան» առաջին անգամ դիտելիս լաց լինող աղջնակը դարձել է YouTube-ի հերոսուհի: Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը դիտել է մոտ 500 հազար մարդ:
Մուլտֆիլմի ամենասկզբից աղջնակը մի կերպ է զսպում արցունքները, սակայն, այնուամենայնիվ, չի դադարում դիտել մուլտֆիլմի ամենատխուր հատվածը:









































