Մեքսիկայի իշխանությունները Գուանախուատո նահանգում կոչնչացնեն ավելի քան 486 հազար հավ՝ թռչնի գրիպի H7N3 վտանգավոր վիրուսի պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Չորեքշաբթի Bachoco հավ արտադրող ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին միանգամից հինգ ագարակներում թռչնի գրիպի հավանական համաճարակի մասին: Իսկ ուրբաթ Մեքսիկայի գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է վիրուսի առկայությունը:
Գործակալության տվյալներով` իշխանությունները ստուգումներ են անցկացնում բոլոր ագարակներում, որոնք գտնվում են թռչնի գրիպ հայտնաբերված ագարակների մոտակայքում:
2012թ. հուլիսին Մեքսիկայի Խալիսկո նահանգում թռչնի գրիպի պատճառով ոչնչացվել է շուրջ մեկ միլիոն հավ, ինչը հանգեցնում է երկրում հավի մսի և ձվի թանկացման:









































