Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մինչև ապրիլի 24-ը քաղաքական գործընթացներին չենք մասնակցելու. «Ազատամարտիկների դաշինքը» հացադուլին չի միանա

Հիմնադիր խորհրդարանի ուրբաթ օրվա հրավիրած հանրահավաքի ընթացքում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց՝ երկուշաբթի օրվանից մոտ 50 ազատամարտիկ  հացադուլ են հայտարարելու՝  իրենց ձերբակալված ընկերներին ազատ արձակելու պահանջով:

Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ իրենց նստացույցով կմիանան այլ ազատամարտիկներ ևս, պարզապես շատերն առողջական խնդիրներ ունեն և հացադուլ անել չեն կարող: «Առաջին լրատվական»-ը «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանից տեղեկացավ, որ «Ազատամարտիկների  դաշինքը» հացադուլին չի միանալու:

Պարոն Պետրոսյան, «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքի ընթացքում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին և մյուսներին ազատ արձակելու պահանջով հացադուլ և նստացույց են սկսում Ազատության հրապարակում, Դուք միանո՞ւմ եք այդ նախաձեռնությանը:

Մենք միշտ մեր յուրաքանչյուր խոսքին հետևողական ենք ու հայտարարել ենք, որ «Ազատամարտիկների դաշինքը» ոչ մի քաղաքական գործընթացի չի մասնակցելու մինչև 100-ամյակի ավարտը: Մենք երեկ մասնակցել ենք հանրահավաքին, դատապարտել  ենք մեր ազատամարտիկ ընկերներին անազատության մեջ պահելու համար: Իսկ քաղաքական գործընթացներին չենք մասնակցելու։ Իհարկե, զորակցություն հայտնելու ենք, նրանց տեսակցելու ենք, բայց հացադուլին և քաղաքական գործընթացներին չենք մասնակցելու:

Այսինքն՝ հացադուլավորների՞ն եք տեսակցելու, թե՞ անազատության մեջ հայտնվածներին:

Այո,  բոլորին: Իրենք մեր մարտական ընկերներն են: Մենք կոչ ենք արել իշխանություններին, որ իրենք մինչև ապրիլի 24-ը բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակեն, մենք համոզված ենք, որ նրանք քաղբանտարկյալ են: Քանի որ նրանց մեջ կան մեր ազատամարտիկ ընկերները, մենք չէինք կարող անտարբեր մնալ:

Իսկ եթե նույնիսկ ապրիլի 24-ից հետո ազատ չարձակեն, հնարավո՞ր է միանաք հացադուլ հայտարարածներին:

Մենք իշխանափոխության գործընթացը երբեք մեր օրակարգից դուրս չենք հանել: Քանի այս իշխանությունները կան, մենք պետք է պահանջենք: Մենք մեր ազգի ցավի հետ կապված՝ հիմա չենք ուզում խանգարել, ոչ էլ այդ գործընթացների ժամանակ ներքաղաքական խնդիրներ առաջ քաշել: Դրա համար այդ միջոցառւմները կավարտվեն, նոր մենք կմտածենք մեր անելիքների մասին:

Փաստորեն, երեկ Խաչիկ Ավետիսյանն իր անձնական կարծիքն է արտահայտել:

Երեկ ելույթ ունեցավ նաև Սմբատ Հակոբյանը, որը ըստ էության նույն բանը հայտարարեց, ինչ ես եմ հիմա ասում: Իսկ Խաչիկ Ավետիսյանն իր անձնական կարծիքն է հայտնել, կան ազատամարտիկներ, որոնք իրեն կմիանան: Բայց դա դաշինքի հայտարարությունը չէր: Նա մեր մարտական ընկերն է, եղել  է դաշինքի անդամ, բայց հիմա դաշինքի ու խորհրդի անդամ չէ, հիմա իր անունից հայտարարություն է արել: Ես հույս ունեմ, որ իշխանությունները հետևություն կանեն, ու մեր տղեքն ազատության մեջ կհայտնվեն: Իրենք մեր երկրի համար կյանք են տվել ու անազատության մեջ նրանց պահելը հանցագործություն է, մանավանդ որ՝ նրանք երբեք այս երկրի համար չարիք չեն եղել, հակառակը՝ կռվել ու արյուն են թափել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում