ԱՄՆ-ը շարունակում է քննարկել ԿԺԴՀ-ին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում ներառելու հարցը: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն ամեն օր ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետախուզության տվյալները՝ հաստատելու համար այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ ԿԺԴՀ-ին ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորող երկրների ցանկում ներառել: Նուլանդը հավելել է, որ ԱՄՆ-ը կանդրադառնա այդ թեմային Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների ընթացքում:
Մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ ԿԺԴՀ-ն Չինաստանին տեղեկացրել է ևս մի քանի միջուկային փորձարկումներ անցկացնելու մասին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը խորհուրդ է տվել զերծ մնալ լրացուցիչ սադրանքներից: Նուլանդի խոսքով՝ նման քայլերը Փխենյանին ավելի մեծ մեկուսացման կտանեն:









































