Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտարարել է ողջ աշխարհում ավելի քան 30 հազար X5 ավտոմեքենաների հետ կանչման մասին: Դա վերաբերում է 2006-2010 թթ. արտադրության 8 մխոցանի շարժիչով մեքենաներին:
Բավարական ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ հետ կանչման պատճառը խողովակներից մեկից վառելիքի արտահոսքի մեծ ռիսկն է: Լցվելով արգելակման համակարգի մեջ՝ այն կարող է խափանել նրա աշխատանքը` մեծացնելով արգելակման հեռավորությունը, և վերջնական արդյունքում վթարի պատճառ դառնալ:
Հետ կանչման ենթակա X5-երի տերերը կարող են համապատասխան դետալն անվճար փոխել ընկերության սպասարկման կենտրոններում:









































