Ֆինլանդիայում Ֆելինոլոգների ասոցիացիան այս տարի առաջին անգամ հերոսի կոչումով պարգևատրել է հինգ կատուների:
Այսուհետ «հերոս» կատուներին կպարգևատրեն ամեն տարի, հայտնում է Yle հեռուստառադիոհեռարձակող պորտալը:
Նրանց նման կոչում է շնորհվում մարդկային կյանքեր փրկելու համար, արարքների, որ օգնում են խուսափել լուրջ նոպաներից կամ հիվանդություններից կամ այլ նշանակալի արարքների համար:
Կատու-հերոսներ կարող են լինեն ինչպես ոչ ցեղական կենդանիները, այնպես էլ լավ ծագում ունեցողները:
Հերոս-շներին Ֆինլանդիայում պարգևատրում են արդեն երկար տարիներ:









































