Ուկրաինան ռուսական գազի չօգտագործման պատճառով պետք է վճարի իրեն ներկայացված գումարն ամբողջությամբ: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:
«Գազպրոմ»-ից նաև տեղեկացրել են, որ ռուսական ընկերությունը մտադիր չէ Ուկրաինայի հետ քննարկել գազամատակարարման մասին ներկայիս պայմանագիրը, ըստ որի՝ «Ուկրաինայի նավթագազ» ընկերությունը տարեկան պետք է գնի 42,5 մլրդ խ/մ գազ: Եվ այն, որ ուկրաինական կողմը հայտարարել է, թե այդքան գազ իրեն հարկավոր չէ, դա ոչինչ չի փոխում:
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է ներկայացրել 7 մլրդ դոլարի տուգանք` ելնելով նրանց միջև կնքված պայմանագրի կետերից: Որոշ փորձագետներ կարծում են, որ ուկրաինական կողմի` գումարը վճարելուց հրաժարվելու պարագայում Ռուսաստանը դեպի Ուկրաինա արտահանվող գազի մատակարարումն ընդհանրապես կդադարեցնի:









































