Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան համաձայնվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է La Sexta-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը:
«Դե Խեան համաձայնվել է հանդես գալ «Ռեալ»-ում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահը պատրաստ է հանդես գալ «Ռեալ»-ի մարզաշապիկով հաջորդ մրցաշրջանում:
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել, սակայն դա միայն ժամանակի հարց է»,- հայտարարել է լրագրողը:







































