Ձմերուկը հարուստ է վիտամիններով և սննդարար նյութերով: Նրա կորիզները ևս զուրկ չեն այդ հատկություններից, գրում է Novosti-n.org-ը:
Ձմերուկի կորիզները հարուստ են սպիտակուցով, մեկ ունցիան (մոտ 30 գրամ) մոտավորապես 10 գրամ սպիտակուց է պարունակում:
Դրանք նաև շատ կալորեական են, ունեն նաև B վիտամին, մագնիում, ճարպեր: Կորիզները կօգնեն արյան մեջ նվազեցնել խոլեստերինի մակարդակը, սրտի նոպաների և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը:









































