Google ընկերությունը հայտարարել է, որ Windows XP-ի համար Chrome բրաուզերի աջակցությունը կշարունակվի մինչև 2015թ. վերջ: Այս մասին հաղորդվում է բրաուզերի մշակողների պաշտոնական բլոգում:
Ընկերությունը սա հիմնավորել է նրանով, որ շատ օգտատերեր դեռ XP-ից են օգտվում՝ չնայած Microsoft-ն այդ համակարգի աջակցությունը դադարեցրել է 2014թ. ապրիլին: Բրաուզերի թարմացումները հնարավորություն կտան համակարգը պաշտպանել բրաուզերով հարձակումներից:
Ավելի վաղ Google-ը ծրագրում էր XP-ի համար Chome-ի աջակցությունը դադարեցնել 2015թ. ապրիլին: Չնայած աջակցությունը շարունակելու որոշմանը՝ ընկերությունը հաստատապես XP-ի օգտատերերին խորհուրդ է տալիս օպերացիոն համակարգը թարմացնել նոր տարբերակով:









































