Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Վլադիմիր Պուտինի գաղտնիքներն ու սուտը. Newsweek

Վերջին մի քանի տարին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ագրեսիվ ազգայնական գաղափարախոսություն է կառուցել, ԶԼՄ-ների վրա համընդհանուր գերակայության և Ուկրաինայում հիբրիդային պատերազմի օգնությամբ այլընտրանքային իրականություն է ստեղծել», Newsweek-ի համար հոդվածում գրում է Էդրիան Կարատնիցկին: Միևնույն ժամանակ, լինելով խորհրդային հատուկծառայությունների աշակերտ, նա նախընտրում է գաղտնի գործել, ինչն ինքնին խնդրահարույց է «պրոպագանդայով գործի գցվող ռեժիմի» համար, առավել ևս, եթե առաջադրանք է դրվում ստեղծել «ուժեղ, անողոք առաջնորդի՝ լավ տղայի կերպար՝ պատրաստ ուժ կիրառելու աշխարհում Ռուսաստանի ազդեցությունը տարածելու համար»:

«Այդ անհամապատասխանությունից ինչ-որ կերպ գլուխ հանելու համար Պուտինը չափազանց պերճախոս ազդանշանների հավաքածու է ստեղծել, որոնք օգտագործվում են ռուս հասարակության և ազգային էլիտաների, ինչպես նաև միջազգային հանրության հետ հաղորդակցության համար,- գրում է հեղինակը:- Վերջին մի քանի շաբաթն պուտինյան այդ կոդը մի քանի անգամ ուշագրավ կերպով ցուցադրվել է Մոսկվայում»:

Այսպես, «զինվորներին, որոնց, ամենայն հավանականությամբ, գաղտնի ուղարկել են կռվելու Ուկրաինայի արևելքում, շնորհակալության լուռ նշան» էր ռուսական բանակի 3 միավորումներին գվարդիական կոչումներ շնորհելը, ինչի մասին մարտի 25-ին հայտնեց «Նովայա Գազետան»: Մարտի 15-ին Պուտինը երևաց «ճանապարհ տուն» փաստագրական ֆիլմում. դա ևս «հզոր կոդավորված ուղերձ էր ռուսներին», կարծում է հոդվածագիրը:

Ըստ նրա՝ նույն շարքում է նաև Ռամզան Կադիրովին մարտին Պատվո շքանշանով պարգևատրումը, որը դրանից ոչ շատ առաջ «Ռուսաստանի հայրենասեր» էր անվանել Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևին:

Կադիրովի հետ նույն օրը շքանշան է ստացել Անդրեյ Լուգովոյը՝ ռուսական հատուկծառայությունների նախկին գործակալը, որին Մեծ Բրիտանիան ուզում է դատել որպես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության մասնակցի: Դա արդեն ազդանշան էր միջազգային հանրությանը, նշում է հեղինակը, «մրցանակը խոսում է հարգանքի մասին, որը վայելում է գործակալը»:

«Այս ամենը ակնհայտ պատկերազարդումն է նրա, թե իրեն ինչպես է պահում Պուտինը,- շարունակում է հոդվածագիրը:- Իրական ուղերձն այսպիսին է՝ ես և իմ հատուկծառայությունները Ռուսաստանի հզորության ավելացման գաղտնի աշխատանք ենք տանում: Երբեմն ես ստիպված եմ լինում գաղտնի գործել Ռուսաստանի առջև առկա նպատակներին հասնելու համար: Վաղ թե ուշ ամեն ինչի մասին բաց կասվի, եթե դուք ինձ ուշադիր լսեք: Երկերեսանիությունն այստեղ կապ չունի, դա բոլորովին նոր մի բան է: Դա թերասացությունների օրինակ է՝ ինչ-որ ժամանակ կարևոր տեղեկություն թաքցնել: Սկզբում բոլորը թաքցնում են կամ ոչ պարզ ակնարկներ անում, փոխարենը՝ հետո նվիրվածներին ամբողջությամբ բացատրում են Պուտինի մտադրությունները»:

Այդպիսի թերասացությունները, շարունակում է հեղինակը, ծառայում են ներքին պրոպագանդայի նպատակներին և միաժամանակ Պուտինին հնարավորություն են տալիս մոլորեցնել արևմտյան ղեկավարներին: Դրանք կարելի է համարել նաև նշան, որ «Պուտինը խուսափում է ռիսկերից և վախենում է անհաջողություններից ու պարտություններից: Հեղինակը եզրափակում է. «Մի շարք պատճառներով մենք գործ կունենանք Պուտինի կոդի հետ ճիշտ այնքան, որքան նա կմնա իշխանության գլուխ: Ժամանակն է տիրապետել դրա իմաստին և ուշադրությամբ լսել այդ մռայլ ազդանշանները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում