Բրիտանական բուքմեյքերային գրասենյակները վստահ են, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն:
Նշվում է, որ փորձառու մասնագետի` «քաղաքայիններ»-ին գլխավորելու հնարավորությունը գնահատվում է 1:2.25 գործակցով: «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հավանականությունը գնահատվում 1:6, «Ռեալ»-ը 1:7, «Արսենալ»-ը 1:9, իսկ «Շալկե»-ն` 1:35:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել է, որ 47-ամյա մասնագետն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից:











































