Կատալոնական «Բարսելոնա»-ի այսօր անցկացրած մարզումից հետո թիմի տասը խաղացողներ դոպինգ-թեստ են հանձնել: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դոպինգ-թեստ են հանձնել հետևյալ խաղացողները՝ Վիկտոր Վալդես, Սեսկ Ֆաբրեգաս, Ալեքսիս Սանչես, Տիագո Ալկանտարա, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս, Պեդրո, Ալբա և Ալեքս Սոնգ:
Նշենք, որ թիմը պատրաստվում է «Գրանադա»-ի դեմ խաղին, որին չեն մասնակցի Վիլյան, Չավին ու Աբիդալը:






































