Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Տագնապ Հայաստանի համար

Ռուսաստանի Դաշնությունում աննախադեպ բան է տեղի ունեցել: ՌԴ նախագահ Պուտինը ՖՍԲ-ին կամ այլ կերպ ասած` ժամանակակից ԿԳԲ-ին հանձնարարել է պաշտպանել եվրասիական ինտեգրացիան և այս գործի համար համագործակցել այլ երկրների կոլեգաների հետ: Այլ երկրներ ասելով` Պուտինը նկատի ունի այն երկրները, որոնք, այսպես ասած, ներառվում են եվրասիական ինտեգրացիայի տիրույթ: Բնականաբար խոսքը նաև Հայաստանի մասին է, թեև անուններ որպես այդպիսին հնչել են միայն Բելառուսի և Ղազախստանի մասով:

Սա, ըստ էության, աննախադեպ, սենսացիոն մի երևույթ է, որով Ռուսաստանը, փաստորեն, ազգային անվտանգության կամ պետական անվտանգության սպառնալիքների շարքին է դասում բոլոր նրանց, ովքեր հանդիսանում են եվրասիական ինտեգրացիայի գաղափարախոսության ընդդիմախոսներ: Ընդ որում, աղաղակողն այստեղ այն է, որ Պուտինը չի սահմանափակվում միայն Ռուսաստանի տարածքով, Ռուսաստանի քաղաքացիներով: Նա ՖՍԲ-ԿԳԲ-ին հրահանգում է գործողություններ իրականացնել նաև հետխորհրդային այն երկրների տարածքներում, որոնց Ռուսաստանը տեսնում է որպես ինտեգրացիայի սուբյեկտներ կամ ավելի ճիշտ կլինի ասել` օբյեկտներ, բայց որոնցում կան մարդիկ կամ հասարակական շերտեր, որոնք դեմ են ինտեգրացիային, քանի որ դրանում տեսնում են սպառնալիք իրենց ազգային կամ պետական անվտանգությանը:

Այլ կերպ ասած` Պուտինը իր ԿԳԲ-ին հրապարակավ հրահանգում է միջամտել այլ երկրների ներքին գործերին և նրանց պարտադրել որոշակի մոտեցումներ: Սա գրեթե հավասարազոր է ուժային օպերացիայի հրամանի, որովհետև խոսքը վերաբերում է ուժային կառույցին տրված ցուցումին կամ հրամանին: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանն այլևս ձեռնամուխ է լինում ուժով ինտեգրացիային: Պուտինը նույնիսկ խոսել է ուժի մասին` ասելով, որ «թեթև ուժի» կիրառումն էլ հնարավոր է ընդդեմ ինտեգրացիային խոչընդոտող արգելքների:

Թե ինչ է նշանակում, երբ մի բանի պաշտպանությունը ստանձնում է ԿԳԲ-ն` երևի թե շատերը կպատկերացնեն: Այդ կառույցի մեթոդների և մոտեցումների մասին շատերն են լսել: Եվ հետևաբար` սա նշանակում է, որ եթե Հայաստանը ներառվում է պուտինյան պաշտպանական դիրքերում, ապա մեր երկրում պետք է սպասել իսկապես անկանխատեսելի զարգացումների: Եվ սա էլ նշանակում է, որ անկախ եվրասիական ինտեգրացիայի վերաբերյալ կարծիքներից, որ կարող են լինել հայաստանյան այս կամ այն շրջանակներում, ակնհայտ է մի բան՝ Պուտինի ելույթում ակնհայտորեն շոշափվում են Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հենց այս պահին,- անգամ դեռ եվրասիական միությունը չկազմավորված,- ոտնձգության տարրեր, հավակնություններ: Եվ չնայած Հայաստան անունը տրված չէ, այնուհանդերձ ակնհայտ է, որ Հայաստանը կարող է լինել Պուտինի նշած երկրների ցանկում, և ուրեմն Հայաստանը բոլոր մակարդակներում՝ պաշտոնական, քաղաքական, հասարակական, պետք է արձագանքի տեղի ունեցածին՝ կանխարգելիչ նպատակներով:

Հայաստանը իր, բացառապես իր ուժերով պետք է որոշի, թե ինչն է իր համար նպաստավոր, թե որ կարծիքը կամ գաղափարը պետք է պաշտպանել, ինչպես, ումից: Այս հարցերի որոշումը բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների իրավասության շրջանակում է, ինչի մասին պետք է հայտարարվի հստակ, կոնկրետ, արժանապատվորեն: Իսկ Ռուսաստանում որևէ բան պաշտպանելը՝ ձևի և բովանդակության առումով, իհարկե այդ երկրի իշխանությունների գործն է, որին միջամտելու իրավունք և անհրաժեշտություն Հայաստանը չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում