ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում» խմբավորման պարագլուխներից մեկի՝ Աբու Յահի Ալ-Համամի դեմ, որը գործում է Մալիի տարածքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:
Ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի և ֆինանսական հետախուզության գծով տեղակալ Դևիդ Քոենի խոսքերով՝այս քայլը ձեռնարկվել է հաջակցություն միջազգային շարունակական ջանքերի, որոնք կոչված են մեկուսացնելու խմբավորումը, թույլ չտալու դրա անդամներին հարստանալ հանցավոր գործունեության հաշվին և օգնելու Մալիի տարածքային ամբողջականության վերականգնմանը:
ԱՄՆ-ի տվյալներով՝ Ալ-Համամն անձամբ է մասնակցել ահաբեկչական գործողությունների և պատանդներ վերցնելու օպերացիաների:
ԱՄՆ-ում Ալ-Համամի ակտիվների հայտնաբերման դեպքում դրանք կսառեցվեն, իսկ ամերիկացիներին արգելվում է նրա հետ գործարար հարաբերություններ ունենալ:









































