Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Marca-ի հետ զրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ հանդիպմանը:
«Կարծում եմ՝ առաջիկա խաղերը կհիշեցնեն թիմերի հանդիպումները վերջին 2 մրցաշրջաններում: «Ատլետիկո»-ն մրցունակ ու աշխատասեր ակումբ է, որն ունակ է դիմակայել դժվարությունների:
Պետք է ցուցադրել լավագույն որակներն ու սխալները հասցնել նվազագույնի: Նման խաղերում դա շատ կարևոր է»,- նշել է պաշտպանը:
Առաջին խաղն այսօր կայանալու է «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, իսկ «Սանտագո Բեռնաբեո»-ում թիմերը հանդիպելու են ապրիլի 22-ին:






































