Համասեռամոլ զույգը, որը նկարահանվել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական տեսանյութում, հրավիրել են քաղաքական գործչին իրենց հարսանիքին: Այդ մասին հաղորդում է Business Insider-ը:
Պսակադրության հրավերն իր Twitter-ում հրապարակել է համասեռամոլներից մեկը՝ Ջարեդ Միլրադը:
Նրա զույգ Նատան Ջոնսոնը The Washington Blade-ին հաղորդել է, որ զույգը տեղյակ չի եղել, որ նկարահանվում է տեսահոլովակի համար, որտեղ Քլինթոնը պաշտոնապես կհայտարարի 2016-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին:
Համասեռամոլները հարսանիքը պլանավորել են հուլիսի 19 –ին Չիկագոյում, որտեղ ապրում է նաև Քլինթոնը: Քլինթոնը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այդ հրավերքին:









































