Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանի գրասենյակը հետաքրրքվել է 13 խոշոր ռիթեյլերների անձակազմի աշխատանքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Մասնավորապես, խոսքն այնպիսի ընկերությունների մասին է, ինչպիսիք են Target-ն ու Gap-ը։
Արդեն ընկերություններ են ուղարկվել նամակներ, որոնցում գրասենյակի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ ռիթեյլերները կիրառում են այնպիսի պրակտիկա, որը կարող է խախտել նյույորքյան օրենսդրությունը։ Ընկերությունները դիմում են համակարգի, որը թույլ է տալիս ավելի ճկուն քաղաքականություն վարել և ավելի մեծ թվով աշխատակիցների աշխատանքի կանչել «ակտիվ» օրերին և տնտեսել անձնակազմի վրա թույլ վաճառքի օրերին՝ այդպիսով կրճատելով անձնակազմի ծախսերը։
Շատ ընկերություններ անհասանելի են եղել մեկնաբանությունների համար, իսկ Gap-ում պատմել են գրաֆիկը կազմելիս հավասարակշռված պրակտիկայի նկատմամբ իրենց հակվածության մասին։









































