Այսօր երեկոյան պետք է տեղի ունենա «Գահերի խաղը» սերիալի 5-րդ սեզոնի պրեմիերան: Սակայն արդեն նախօրեին համացանցում հայտնվել են նախագծի առաջին 4 էպիզոդները, հայտնում է Mashable պորտալը:
Հաղորդվում է, որ դեպքը կարող էր տեղի ունենալ որոշ տեսաբանների պատճառով, որոնք ստացել են նախագծի նոր սերիաների DVD-սկավառակները:
Որոշ համաշխարհային տորենտ-թրեքերներում հայտնված հոլովակներում նկատելի են լղոզված ջրային նշաններ, որոնք հատուկ ներառել են յուրաքանչյուր նյութում:
Հետաքրքիր է, որ ընդամենը 1 շաբաթ առաջ սերիալի պրոդյուսեր Գրեգ Սփենսը մամուլի հետ կիսել է նոր սեզոնի հնարավոր արտահոսքի հետ կապված իր մտավախությունները:









































