Կատալոնական «Բարսելոնա»-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կնախապատրաստվեն «Սևիլյա»-ի դեմ խաղին, տեղեկացնում է barcastuff-ը:
Նշենք, որ հայտացուցակում առկա է նաև Ժորդի Ալբայի անունը, ով վերջերս ապաքինվել էր վնասվածքից:
«Բարսելոնա»` Բրավո, Տեր Շտեգեն, Ալվես, Պիկե, Բարտրա, Մասկերանո, Մատյո, Ադրիանո, Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ, Չավի, Ինիեստա, Պեդրո, Մեսսի, Սուարես, Նեյմար:









































