Նախկինում հայտնի հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյը ապագայում կզբաղվի մարզչական գործունեությամբ:
«Ես դեռևս վայելում եմ ազատությունս: Չգիտեմ, թե ինչի հետ կկապեմ ապագաս: Սակայն ես խոսել եմ մարզչական դասընթացներով զբաղվող մասնագետների հետ: Ցանկանում եմ գիտելիքներ ձեռք բերել այդ բնագավառում»,- ասել է վան Նիստելրոյը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին վան Նիստելրոյն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան «Մալագա»-ում: Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 70 հանդիպումներ և 35 գոլ հեղինակել:







































