Կալիֆոռնիայում մահացել է «Արջուկ եղբայր» մուլտֆիլմի հեղինակներից Ռոբերտ Ուոքերը: Անիմացիոն ֆիլմը թողարկվել էր 2003-ին ու առաջադրվել «Օսկարի», սակայն ոսկե արձանիկը զիջեց Pixar ստուդիայի «Նեմոյին որոնելիս» գործին:
Ռոբերտ Ուոքերը կյանքից հեռացել է 54 տարեկանում: Մահվան հավանական պատճառը սրտի տագնապն է, հայտնում է The Hollywood Reporter Russia-ն:
1989-ին Ուոքերը աշխատանքի է ընդունվել Disney Animation Studio-ում՝ որպես նկարիչ-ձևավորող: Մասնակցել է ստուդիայի այնպիսի անիմացիոն հիթերի ստեղծմանը, ինչպիսիք են «Գեղեցկուհին ու հրեշը», «Ալադին» ու «Առյուծ արքան» մուլտֆիլմերը:









































