Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ամերիկյան NBC հեռուստաալիքն անդրադարձել է Վիլյամ Սարոյանի կյանքին

Ամեն շաբաթ Ֆրեզնոյում NBC հեռուստակայանի KSEE 24-ն անդրադառնում է հովտի հայ համայնքին՝ որպես Ցեղասպանության100-րդ տարելիցի ոգեկոչման մաս։ Այս շաբաթ «թիրախում» Ֆրեզնոյում բնակված լեգենդար գրող Վիլյամ Սարոյանն է։ Այս մասին հայտնում է Your Central Valley պարբերականը։

Հաղորդման ընթացքում Սարոյանի մոտ ընկերը հիշել է անձնական պատմություններ։ 107 տարի առաջ Սարոյանն աշխարհ է եկել որպես գրական տաղանդ և լքել աշխարհը որպես անվանի գրող։ Նա հետք է թողել այնտեղ, ուր գնացել է՝ Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող տնից, որտեղ ծնվել է, մինչև այն տուն, որտեղ անցկացրել է կյանքի վերջին 17 տարիներն ու գրել տասնյակ գրքեր։

Նրա անունը Ֆրեզնոյի ամենահայտնի անուններից է, և Սարոյանի ժառանգությունն ապրում է ողջ քաղաքում։ Շատերի համար նա լեգենդ է, հայտնի գրող, ով մեծապես գրել է կյանքի մասին որպես Ֆրեզնոյի ամերիկահայ, բայց Էդվարդ Հակոբյանի համար Սարոյանն ընկեր էր։

Հակոբյանն ու Սարոյանն առաջին անգամ հանդիպել են 1960 թվականին։ Նրանք շատ ընդհանուր բաներ ունեին։ Նրանք ամուր կապեր ունեին Ֆրեզնոյի ետ, ժամանակին ապրել էին Փարիզում, և երկուսն էլ հայ էին։

Հակոբյանի խոսքով՝ Սարոյանը հպարտ էր հայ լինելու համար։ 93-ամյա Հակոբյանը նրան հիշում է որպես զվարճասեր, ընկերական, անկանխատեսելի անձնավորություն, ինքնատիպ, էքսցենտրիկ։

Հակոբյանը նշում է, որ Սարոյանը ներամփոփ է դարձել, երբ 3 տարեկանում կորցրել է հորն ու հայտնվել որբանոցում։

Քաղաքը, որտեղ նա ծնվել ու մահացել է, հարգանքի տուրք է մատուցում նրա կյանքին՝ անվանական թատրոնով, տարրական դպրոցով և Ֆրեզնոյի հյուսիսարևմտյան մասում գտնվող նրա տունը պատմական վայրի վերածելով։ Նա արժանի է այդ ամենին՝ կարծում է Հակոբյանը։ Վերջինս նշել է, որ Սարոյանն օգնել է Ֆրեզնոն կառուցելու հարցում՝ ազդելով ու ոգեշնչելով, բայց որ ավելի կարևոր է՝ հպարտություն ու հույս բերելով հայ համայնքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում