Daily Mirror-ին տված հարցազրույցում լեգենդար հարձակվող Թիերի Անրին կրկին խոսել է իր զգացմունքների մասին:
«Ես դեռևս խաղալու ցանկություն ունեմ և երազում եմ վերադառնալ «Արսենալ»: Այդ թիմն իմ սրտի ընտրությունն է: Ընդմիշտ «Արսենալ»-ի երկրպագուն եմ և կարծում եմ, որ կարիերայիս մի քանի տարին ևս կարող եմ անցկացնել Լոնդոնում և խաղալ «Արսենալ»-ում: Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա, բայց ես իմ առջև դրված խնդիր ունեմ»,- ասել է Անրին:
«Արսենալ»-ի կազմում անցկացրած 258 հանդիպումներում Թիերի Անրին 175 գոլի հեղինակ է դարձել:








































