Լազիկայի շինարարությունը կշարունակվի այս կամ այլ կառավարության կողմից: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նարազենի գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանկ:
Նախագահի խոսքերով՝ Լազիկա նավահանգստի շինարարությունն իր քմահաճույքը չէ. նավահանգստի շինարարությունը թույլ կտա աշխատանքով ապահովել տեղի բնակչությանը:
Նախագահը նշել է, որ Լազիկա նավահանգիստը միակ հնարավորությունն է Զուգդիդի բնակիչներին աշխատանքով ապահովելու համար:
«Երբ կառուցվի Լազիկա նավահանգիստը, Զուգդիդի բնակիչներն, առանց բացառության, աշխատանք կունենան»,- հավելել է նախագահը:








































