«Քառօրյան բավականին քաղաքական էր, բնական է, որ պայմանավորված էր օրակարգով»,- ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ առաջիկայում սպասվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայտարարությանը խորհրդրանը գրեթե միաձայնությամբ կտա իր համաձայնությունը, ուղղակի խմբակցությունը գտնում է, որ մինչև ապրիլի 24-ը պետք է ընդունվի այդ հայտարարությունը:
«Խմբակցությունը խնդրանքով կդիմի ԱԺ նախագահին, որ հնարավորության դեպքում հրավիրվի արտահերթ նիստ, որպեսզի մինչև ապրիլի 24-ը մենք ունենանք այդ հայտարարությունը»,-հավելեց Հակոբյանը:









































