Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը և վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան քննարկել են Չեխիայի՝ եվրոգոտի մտնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Prague Poss-ը։
«Չեխական Հանրապետությունը պետք է քննարկում անցկացնի եվրոյի անցման վերաբերյալ։ Նպատակահարմար կլինի սահմանել հստակ ամսաթիվ միասնական եվրոպական արժույթի ընդունման համար և աստիճանաբար աշխատել պայմանների ստեղծման վրա»,- ասել է չեխ վարչապետը։
Ինչպես նշվում է՝ հանդիպման ընթացքում որոշվել է, որ 2020 թվականը ամենամոտ հնարավոր ամսաթիվն է, երբ կարող է լուծվել եվրոպական արժույթին անցում կատարելու հարցը։









































