Այսօր Չեմպիոնների Լիգայի 2012/13թթ. խաղարկության 1/8-րդ եզրափակիչի շրջանակներում տեղի է ունենալու երկու հանդիպում:
Մադրիդի «Ռեալ»-ը սեփական խաղադաշտում ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը՝ Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Երկու հանդիպումներն էլ մեկնարկելու են Հայաստանի ժամանակով 23:45-ին:
«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությանը կարող եք հետևել Sport.1in.am-ի հետ միասին: Ուղիղ տեսահեռարձակումը կսկսվի հանդիպման մեկնարկից շուրջ 15 րոպե առաջ:








































