Թե՛ մարզադահլիճում պարապմունքները, թե՛ սպասվող բարդ ամուսնալուծության հետ կապված սթրեսներն օգնում են Քիմին հիանալի արտաքին տեսք ունենալ. ռեալիթի-շոուի աստղը ցուցադրել է իր ձիգ մարմինը Elle-ի մարտ ամսվա համարի համար արված ֆոտոսեսիայում:
Քիմի կերպարների համար այս անգամ պատասխանատու էր դիզայներ Նիկոլյա Ֆորմիչետին: Քիմը գովել է իր ոճաբանին, ասելով, որ երբ ինքը համագործակցում է այն մարդկանց հետ, ում հարգում է, ամբողջովին վստահում է նրանց: Եվ եթե նույնիսկ այդ կերպարում Քիմը իրեն հանգիստ չի զգում, նա ամբողջովին վստահում է ոճաբանին:
Չի կարելի ասել, որ Քիմի կերպարը ծայրահեղ փոփոխությունների է ենթարկվել. նույն ընձառյուծն ու ոսկու առատությունը: Սակայն ապագա մայրիկն ավելի էլեգանտ է դարձել: Նրան այդ գործում օգնել են Tom Ford-ի ժակետը,Viktor & Rolf-ի խոր կտրվածքով զգեստը Roberto Cavalli-ի բլուզի հետ և Chanel-ի զարդերը:
«Ինձ դուր է գալիս փոփոխվել, և դա ինձ միշտ ոգեշնչում է: Հետաքրքիր է հետևել այն մարդկանց, ովքեր պատճենահանում են իմ ոճը»:










































