«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարող է զբաղեցնել «Վեսթ Հեմ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Անգլիայի պրեմիեր լիգայի 31 տուրերից հետո «Վեսթ Հեմ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 42 միավոր: Այդ պատճառով ակումբի ղեկավարները դժգոհ են ներկայիս գլխավոր մարզիչ Սեմ Էլարայդսի աշխատանքից:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` անգլիական ակումբը դիտարկում է նաև Մարսելո Բիելսայի և Դևիդ Մոյեսի թեկնածությունները:






































