Պետրոզավոդսկի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սերգեյ Ռ.-ն ընկերուհուն ծննդյան օրվա կապակցությամբ յուրահատուկ նվեր է մատուցել: Դասախոսությունների միջև ընդմիջման ժամանակ 20-ամյա երիտասարդն էրոտիկ շոու է կազմակերպել ուսումնական հաստատության առաջին հարկում, որն ավարտվել է նրան ոստիկանություն տանելով և տուգանելով,- հայտնում է Life News Online-ը:
Որպես մերկապարող հրավիրված է եղել նույն բուհի 23-ամյա նախկին ուսանող Վլադիմիր Բ.-ն, որը պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո որպես ուսուցիչ է աշխատել տեղի լիցեյում:
Մերկապարը կազմակերպված է եղել 4-րդ կուրսի ուսանողուհի Նադյա Շ.-ի պատվին: Սերգեյն աղջկան դահլիճ է կանչել, որտեղ նրան սպասել է փոքր նվագախումբ՝ կազմված փողահարից, Սերգեյից և Վլադիմիրից, որը եղել է կոշիկներով ու խալաթով:
Հենց որ տղաները երգել են «Չայ վդվայոմ» խմբի փոփոխված երգը, Վլադիմիրը նետել է խալաթն ու մնացել զինվորական կոշիկներով ու թիթեռ-փողկապով: Մինչև ոստիկանության գալը տղաները հասցրել են շնորհավորել հոբելյանին և զվարճացնել մյուս ուսանողներին:
Սկանդալը թեժացել է մերկապարի տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո:
«Չեմ հասկանում՝ ինչու էր պետք վեր հանել այս պատմությունը, և ում մտքով է անցել տեսանյութը համացանցում տեղադրել: Ահա հիմա ես աշխատավայրում խնդիրներ կունենամ: Բայց, ախր, ես իմ արարքի համար վճարել եմ 500 ռուբլի»,- վրդովվում է Վլադիմիրը:










































