Նաոմի Քեմփբելը և Ջորդան Դանը դարձել են Burberry Eyewear գովազդային ֆոտոշարքի հերոսուհիները՝ գրում է Spletnik.ru-ն:
Նաոմիին և Ջորդանին լուսանկարել է լեգենդար լուսանկարիչ Մարիո Տեստինոն: Դասական ոճով նրանք ցուցադրել են ապրանքանիշի ակնոցների նոր հավաքածուն: Հայտնի մոդելների ընկերախմբին է միացել նաև մանեկեն Ջորջ Լե Պաժը:











































