Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Սելթիկ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Անկասկած, սա շատ կարևոր հաղթանակ էր: Որպես խաղացող ես շատ եմ հանդես եկել Չեմպիոնների Լիգայում, բայց հազվադեպ են հանդիպել այնպիսի մթնոլորտի, ինչպիսին այսօր Գլազգոյում էր: Հեշտ չէր խաղալ «Սելթիկ պարկ» մարզադաշտում: Ես պարզապես չէի կարողանում նույնիսկ բղավելով ձայնս հասցնել խաղացողներին, քանի որ շատ աղմկոտ էր:
Ամեն անգամ անկյունայինների ժամանակ ինձ թվում էր, թե մարզադաշտը կպայթի: «Յուվենթուս»-ի խաղացողները արժանի են գովասանքի նրա համար, որ կարողացան նման արդյունքի հասնել Գլազգոյում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:





































