ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում ընտրությունների գործընթացի կատարելագործման հարցերով հանձնաժողով է ստեղծել:
Ավելի վաղ նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք օտարերկրացի դիտորդներ հաստատել են ԱՄՆ ընտրական համակարգի անթափանցիկությունը և հայտնաբերել են մի շարք խնդիրներ:
«Մեր ազատության պաշտպանությունը ոչ միայն զինվորների մասին հոգալն է: Մենք նաև պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր իրավունքները, այդ թվում՝ այնպիսի հիմնական իրավունք, ինչպիսին ընտրականն է, պաշտպանված լինեն: Դրա համար ես այսօր ընտրությունների գործընթացի կատարելագործման հարցերով անկուսակցական հանձնաժողով եմ ստեղծել»,- ասել է Օբաման՝ ամենամյա ուղերձով դիմելով Կոնգրեսին:
Նրա խոսքերով՝ հանձնաժողովը պետք է առաջին հերթին լուծի ընտրատեղամասերում հերթերի խնդիրը:
«Ես խնդրել եմ այս ոլորտի 2 փորձագետի, որոնք վերջերս նախագահական ընտրությունների ժամանակ գլխավոր իրավաբաններ էին իմ և թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբում, գլխավորել այս հանձնաժողովը: Մենք կկարողանանք շտկել իրավիճակն ու կանենք դա»,- ասել է Օբաման, փոխանցում է RIA Novosti-ն:









































