ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել անել ամեն ինչ, որպեսզի ոչ մի օտարերկրյա կազմակերպություն ֆինանսական և զարգացող շուկաներում, ինչպիսին Ռուսաստանն է, առավելություններ չունենա ամերիկյան արտադրողների նկատմամբ:
«Մեր աշխատողները մոլորակում ամենաարդյունավետն են, և եթե պայմանները հավասար են, ես ձեզ խոստանում եմ՝ Ամերիկան միշտ կհաղթի»,- ասել է Օբաման Կոնգրեսին հղված ուղերձում:
Օբաման եղել է ՌԴ-ի նկատմամբ սահմանափակում մտցնող Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ համարելու նախաձեռնողն ու ջատագովը: Նրա գլխավոր փաստարկն այն էր, որ ԱՀԿ կազմում ՌԴ-ի ընդգրկվելուց հետո ամերիկացի արտադրողները հիշյալ ուղղման պատճառով հեռանկարային ռուսական շուկայում կհայտնվեն մյուս երկրների համեմատ ոչ շահեկան դիրքում,- հայտնում է RIA Novosti-ն:









































